Մարիուպոլը, այդ թվում՝ «Ազովստալն» ամբողջությամբ անցել են ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ. Շոյգու

 

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է «Ազովստալի» և Մարիուպոլի տարածքի  նկատմամբ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:


«Ռուսական կողմին են գերի հանձնվել վերջին 531 գրոհայինները: Մայիսի 16-ից, ընդհանուր առմամբ, զենքը վայր է դրել 2439 նացիստ և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող»,- հավելել է Կոնաշենկովը։


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, իր հերթին, հայտարարել է, որ ռուս զինվորականներին գերի հանձնված «Ազովստալի» պաշտպանները երկրի ԶՈՒ հրամանատարությունից «դուրս գալու և փրկվելու» ազդանշան են ստացել։


Զելենսկին տեղեկացրել է, որ գործարանից զինվորականներին դուրս բերելու հարցով Մոսկվայի հետ բանակցություններն անցկացվել են օտարերկրյա միջնորդների միջոցով․ «Բանակցել եմ Թուրքիայի, Շվեյցարիայի, Իսրայելի, բայց նախևառաջ Ֆրանսիայի հետ՝ հաշվի առնելով այդ երկրների ղեկավարների հարաբերությունները Ռուսաստանի հետ»:


Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ Մարիուպոլում ռուսական հակաօդային պաշտպանության պատճառով ուկրաինական կողմը կորցրել է մեծ թվով ռազմական օդաչուների, որոնք փորձել են ուղղաթիռներով հասնել արդյունաբերական գոտում արգելափակված զինվորներին։

Previous Post Next Post