Թբիլիսիում հանրային տրանսպորտում
տղամարդը դանակով հարվածներ է հասցրել կնոջը և սպանել նրան։ Մոր սպանությանը
ականատես են եղել նաև երեխաները։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ
քննությամբ պարզվել է, որ մայիսի 21-ին Կ. Թբիլիսիում, դ. Գուրամիշվիլի պողոտայով շարժվող
հանրային տրանսպորտում Ռ. Մ.-ն կնոջը՝ Ս. Կ.-ին, իր անչափահաս երեխաների
ներկայությամբ, մարմնական վնասվածքներ է պատճառել։ Ստացած վնասվածքների
հետևանքով Ս.Կ.–ն տեղում մահացել է։
Սպանության մեջ կասկածվող ամուսինը ձերբակալվել է հարուցված քրեական գործի շրջանակներում։