«Вечерний Ургант» շոուն պաշտոնապես փակվել է

 

Հայտնի է դարձել «Вечерний Ургант» հայտնի շոուի փակման մասին։ Նշվում է, որ ստուդիան, որտեղ անցկացվում էին նկարահանումները, քանդում են եւ բոլոր դեկորացիաները տանում Օստանկինոյից, հայտնում է Peopletalk-ը։

«Գործընկերները հայտնում են, որ «Вечерний Ургант»-ը պաշտոնապես փակել են, հիմա հաղորդաման ստուդիան քանդում են ու տանում Օստանիկոյից»,- ասված է հրապարակման մեջ, որին կցված են նաեւ նկարահանող սարքավորումները։

Նախագծի փակման մասին լուրերը տարածվել էին դեռ փետրվարին, սակայն ռուսական «Առաջին ալիքը» հերքել էր դրանք հեռուստաալիքի մամուլի ծառայությունը պարզաբանել էր, որ եթերում հաղորդման բացակայությունը պայմանավորված է նրանով, որ ալիքն աշխատում է տեղեկատվական ռեժմիով։

Previous Post Next Post