Ուշադրություն մի դարձրեք այն
հայտարարությունների վրա, թե միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախի
կարգավիճակի նշաձողը պետք է իջեցվի: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների
հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս եկել էր հրապարակում գիշերել պատրաստվող քաղաքացիներին տեսակցելու։
«Տասը տարի միջազգային հանրությունն ասում էր, որ Արցախը պետք է ինքնորոշվի: Ուշադրություն մի դարձրեք նման հայտարարությունների վրա», -ասաց նա։