Ավարտական խնջույքից հետո 14 անձ հոսպիտալացվել է թունավորման ախտանշաններով

 

2022 թվականի հունիսի 3-ին Բյուրեղավանի հիմնական դպրոցի աշակերտները ծնողների և ուսուցիչների հետ միասին (թվով 65 անձ) նշել են ավարտական միջոցառում, որի ժամանակ օգտագործել են խոզի մսի և հավի ճտի խորոված, բանջարեղենային աղցան հավի կրծքամսով և ձեթով, ինչպես նաև գործարանային արտադրության հյութեր:


Այս մասին հայտնում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։


Միջոցառման հաջորդ օրը ներկաներից դիմել են «Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ, որտեղից ուղեգրվել են «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ: Վերջիններս ունեցել են թուլություն, դող, սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, ուժեղ ցավեր որովայնի շրջանում:


Հունիսի 6-ի Ժամը 17:45-ի դրությամբ «Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքում հոսպիտալացված է 14 հիվանդ:

Տուժածները ստանում են համապաասխան բուժում, վիճակները գնահատվում է միջին ծանրության:


Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից հիվանդներից լաբորատոր հետազոտության նպատակով վերցվել են կենսանմուշներ և խմելու ջրի նմուշ։


Դեպքի մասին տեղեկատվությունը տրամադրվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:


Աշխատանքները շարունակվում են:

Previous Post Next Post