Ռուսական բանակը ունի առաջադրանք՝ մինչև հունիսի
26-ն ամբողջությամբ գրավել Լուգանսկի շրջանը, այսօր վճռորոշ մարտեր են ընթանում
Սևերոդոնեցկի համար։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը։
Նրա խոսքով, այսօր ռուսական զորքն իր ողջ
ուժերն ու միջոցները նետել է Լուգանսկի շրջանի բնակավայրերը գրոհելու համար՝
փորձելով ճեղքել ուկրաինական զորքերի պաշտպանությունը և շրջապատել Սևերոդոնեցկը և
Լիսիչանսկը պաշտպանող խումբը։
Մալյարն ընդգծել է, որ պետք է հասկանալ
սպառազինության հարցում հակառակորդի գերազանցությունը, ինչը բարդացնում է
իրավիճակը, իսկ Լուգանսկի շրջանում մարտերի ինտենսիվությունը հասել է իր
գագաթնակետին։