Yerevan.Today-ը
ուսումնասիրել է ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ
Փաշինյանի գլխավորած Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն
Թորոսյանի գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարագիրը։
Պարզվում է՝ իշխանական պատգամավորը
վերջին մեկ ու կես տարում լուրջ կապիտալիստ է դարձել: Միայն 2021 թ
հոկտեմբերին Արսեն Թորոսայնը մեկ օրում միանգամից 3 խոշոր անշարժ գույքի
գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, դրանից տասն օր անց՝
2021 թ նոյեմբերի 26-ին, ևս մեկ հողատարածք ձեռք է բերել կրկին Կոտայքի մարզում՝
Քարաշամբի վարչական տարածքում:
Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականին, 1 ամսում
Արսեն Թորոսյանն հաջողացրել է 4 հողատարածք գնել Հայաստանի ամենաթանկ ամառանոցային
գոտիներրում՝ 20 մլն դրամով, հայտարարագրում, սակայն, Թորսյանը թաքցրել է՝ ինչ
ծավալի կամ հեկտարի գույք է գնել:
Ընդգծենք, մինչ այդ էլ՝ պատերազմի
տարում, Արսեն Թորոսյանը հողատարածք էր գնել Ծաղկաձորի թանկարժեք տարածքում, իսկ
թե որքա՞ն է վճարել պաշտոնյան, ի՞նչ եկամուտների հաշվին է Թորոսյանն հաջողել
այսպիսի ահռելի հողատարածքներ գնել և ինչ նպատակով, չի նշվում:
Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ բնակելի տուն
ևս:
Փաստացի, նա միայ իր անվամբ ձևակերպած՝ 5
հողատարածք ու 1 բնակելի տուն ունի՝ միանձնյա սեփականատիրոջ իրավունքով։
Արսեն Թորոսյանը չունի վարկեր , իսկ
բանկերում առկա խնայողություննները եռակի և հնգակի են դարձել նախորդ տարի. այսպես՝

Ըստ հայտարարագրի՝ Արսեն Թորոսյանը այլ
եկամուտների մասով Bank Austria-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում ունի, որի
եկամուտը կազմում է 20 հազար 737 եվրո: Նշված ներդրումն իրականացրել է
2020թ. հունվարի 15-ին։
Խիստ ուշագրավ է նաև Արսեն Թորոսյանի
նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե 2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավոը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:
Անցած տարում Թորոսյանը նաև գնել է BMW մակնիշի
2017 թ. արտադրության ավտոմեքենա՝ 17 մլն 750 հազար դրամով ու նույն տարում,
ըստ հայտարարագրի, օտարել է 1 միլիոն պակաս գումարով:
Աշխատավարձի տեսքով պատգամավոր Արսեն Թորոսյանը
նշել է, որ միայն մեկ տարում պետբյուջեից 18 մլն 120 հազար դրամ եկամուտ է
ստացել:
Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի անունով կա MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 1 բնակելի տուն՝ Նոր Նորքում, 35 հազար 500 դոլար ավանդ: Թորոսյանի կինը նախորդ տարի ստացել է 35 մլն դրամ եկամուտ ընտանեկան բիզնես համարվող ՄԻԲՍ ՍՊԸ-ից, և հաշիվներում առկա է 9 մլն դրամ և 80 դոլար: Վարդանուշի անունով ձևակերպված 19 մլն 380 հազար դրամի փոխառություն կա նաև «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի հետ: