Shamshayn.com -ի
տեղեկություններով՝ հունիսի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Երևանի քաղաքապետարանի
աշխատակիցները մարզահամերգային համալիրի հարակից տարածքում ծառատունկ
իրականացնելու ժամանակ հայտնաբերել են մարդու գանգ։ Դեպքի մասին ահազանգել
են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝
հետաքննական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։