Շվեդիայում և Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի բազաների տեղակայման դեպքում Ռուսաստանը կպատասխանի. Պուտին

 

Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ Ռուսաստանի հարաբերություններում որևէ խնդիր չկա, ինչպես Ուկրաինայի հետ, եթե նրանք ցանկանում են մուտք գործել ՆԱՏՕ, թող միանան, սակայն Ֆինլանդիայում և Շվեդիայում Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքի տեղակայման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի հայելային պատասխան տալ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ Շվեդիան և Ֆինլանդիան, Ուկրաինայում ռուսական ռազմական հատուկ օպերացիայի ֆոնին, մայիսի 18-ին անդամակցության հայտեր են ներկայացրել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին:

Previous Post Next Post