Հայտնաբերվել է կախված տղամարդու դի. նա անհատ ձեռներեց էր

 

Հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններոմ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի  74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:


Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ գործարանի տարածքում մալուխով պատի վրա  ամրացված  երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել  Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:


Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով պեմզաբլոկի արտադրամաս էր աշխատեցնում:

Previous Post Next Post