Միացյալ
Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնում առաջարկել է
Քրիստինա Քվիենի թեկնածությունը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում:
Քրիստինա Քվիենը
2019 թվականից մինչ օրս Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատարն է: 2016 թվականից
մինչև 2019 թվականի ապրիլը նա զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի
պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները:
Դիվանագիտական
ծառայության ընթացքում տարբեր պաշտոններ է զբաղեցրել Թայլանդում, Մեծ
Բրիտանիայում, Եվրամիությունում, Ռուսաստանում, Ֆիլիպիններում ԱՄՆ դիվանագիտական
առաքելություններում: Քվիենը եղել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ԵՄ,
Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրեն:
Կալիֆորնիայում ծնված դիվանագետն ունի քաղաքագիտության բակալավրի աստիճան և ռազմավարական հետազոտությունների մագիստրոսի աստիճան: