
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները, որ երեկ Հայաստանի արևելյան
հատվածում սահմանային լարվածություն է եղել:
«Երեկ օրվա ավարտին Վերին Շորժայի հատվածում
սահմանային լարվածություն է եղել, իրավիճակը հիմա հանգիստ է»,- ասել է Կարեն
Սարգսյանը։
Ավելի վաղ գրել էինք, որ լրատվամիջոցները հայտնում են հայկական
ԶՈւ֊ում զոհի ու վիրավորի մասին։