Ադրբեջանն ու Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության խորացման հռչակագիր են ստորագրել

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 21-ին պետական այցով ժամանել է Ուզբեկստան, որտեղ հանդիպել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումից հետո Բաքվի և Տաշքենդի միջև բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում ստորագրվել է 9 փաստաթուղթ։

Դրանց թվում է «Ռազմավարական գործընկերության խորացման և համապարփակ համագործակցության ընդլայնման մասին» հռչակագիրը:

Previous Post Next Post