Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի կնոջ որոշումները

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանը խմբագրում է Հայկ Մարությանի, ավելի ճիշտ՝ վերջինիս կնոջ արածները։ Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը «կվերադառնա» քաղաքապետին առընթեր «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնին։

 

Հիշեցնենք հիշյալ ՀՈԱԿ-ը ձեւավորել էր Բեգոյանը, սակայն Մարությանի կինը՝ չեխուհի Իվան, Բեգոյանին հրահանգել էր ազատման դիմում գրել, քանի որ ընկերուհու ամուսնուն էր խոստացել այդ պաշտոնը: Այս սկանդալային պատմությունը դեռ երկու տարի առաջ Բեգոյանն անձամբ էր հրապարակայնացրել: 2022 թ մարտից Բեգոյանը «շների ՊՈԱԿ»-ն է ղեկավարում, սակայն մեզ ասացին, որ 2023-ի քաղաքապետի ընտրություններից առաջ Ավինյանը նրան ուղարկում է իր նախկին պաշտոնին, որ քաղաքը կարգի բերվի, ու ընտրություններից առաջ երեւանցիների սիրտը գրավի»։

Previous Post Next Post