Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է,
որ «դժվար ժամանակներում» Ռուսաստանի համար Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպությունից ոչ մի օգուտ չկա։ Կադիրովը կշտամբել է կազմակերպության
ղեկավարներին՝ արևմտյան պատժամիջոցների մտավախության պատճառով լռության համար։
«Ահա գոյություն ունի ՀԱՊԿ կազմակերպությունը»,-
ասել է Չեչնիայի ղեկավարը Telegram-ի իր ալիքում հրապարակված ուղերձում։
«Ռուսաստանն օգնում է բոլորին, բայց Ռուսաստանին այս
կազմակերպությունից ոչ մի օգուտ չկա»,- ասել է Կադիրովը։
Նա նշել է, որ եվրոպացի առաջնորդները պաշտպանում են
Ուկրաինայի շահերը:
«Իսկ մեր հապկականներն ինչո՞ւ են լռում։ Ինչո՞ւ
չեք խոսում ձեր հարևանների մասին», - հարց է հղել Կադիրովը։