Նիգավանում հնչած կրակոցների հետևանքով մահացել է ևս մեկ երիտասարդ

 

Հունիսի 19-ին, Արագածոտնի մարզի Նիգավան համայնքի տարածքում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է վնասվածքներ ստացած ևս մեկ քաղաքացի։


Նրան նախ բուժօգնություն են ցուցաբերել «Ապարան» բժշկական կենտրոնում, ապա տեղափոխել Երևան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Մահացածը 28–ամյա Տ Հ–ն է։


Մինչ այդ, լրատվամիջոցները հայտնել էին ևս մեկ քաղաքացու մահվան մասին։ Shamshtyan.com-ի փոխանցմամբ՝ կրակոցներից մահացել է նաև Ապարան քաղաքի բնակիչ  ՝ 27-ամյա Հ Մ–ն։


Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դեպքի վերաբերյալ երեկ հայտնել է, որ Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է, և նշել, որ հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել է կրակոց։


Նշենք, որ ի տարբերություն ոստիկանության, լրատվամիջոցները հայտնում են, որ կրակոցներ հնչել և վեճ տեղի է ունեցել ՔՊ֊ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների, ՔՊ֊ական Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել են երիտասարդների վրա։ Լրատվամիջոցները նշում են, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի։

Previous Post Next Post