«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ
ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ․ ծնված աղջկա անունը Սմայլիկ է դրել։
Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց և մենք
զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե
անունով աշխատակցուհին մեզ ասաց․ «Այո, ունենք, Գրիգորյան
Սմայլի Նարեկի»։
Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին
է։ «Հա, պատգամավորի աղջիկն է»։ Նաև ասաց, որ երեխայի ծնողների ցանկությունն է
եղել դա․ «Տատին մեզ հետ էր աշխատում, ասում էր՝ իրանք՝
ծնողներն են ըտենց ուզել»»։