Բացառում ենք հեռախոսային արդարատության երևույթները, Դատախազության ուսումնասիրությունից հետո ՔՊ-ն հանդես կգա հայտարարությամբ․ Արթուր Հովհաննիսյան

 

Ձայնագրությունը լսելու արդյունքում բնականաբար կա մտահոգություն, արդեն գիտեք, որ Դատախազությունը ուսումնասիրում է գործը, պետք է խնդրեմ սպասենք այդ ուսումնասիրմանը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույզի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհանիսյանը՝ անդրադառնալով երեկ հրապարակված Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ սկանդալային ձայնագրությանը։

 

«Քաղաքական գնահատական ևս կհնչի, երբ մանրամասներին տեղեկանանք, ձայնագրությունում հնչող բառապաշարի հետ կապված առանձնապես ասելիք չունեմ։ Դատախազությունը կքննարկի մանրամասները, տեղեկատվությունը կհրապարակվի, որից հետո, եթե կարիք լինի, կհնչեցնենք նաև քաղաքական մեկնաբանություն»,- ասաց նա։

 

Հարցին՝ հնարավո՞ր է քննարկվի Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի հարցը, Հովհաննիսյանը ասաց․ «Մենք եկել ենք Հայաստանում արդարությունը և արդարադատությունը վերականգնելու համար և գնում ենք այդ ճանապարհով,  կսպասենք Դատախազությանը հայտարարությանը, ինչից հետո, վստահաբար, կլինի նաև մենկաբանություն հարցի հետ կապված։ Մենք բացառում ենք հեռախոսային արդարատության երևույթները մեր երկրում, բայց ցավոք դեռ կան դեպքեր, որոնք կարգավորումների կարիք ունեն»։

Previous Post Next Post