Մահացել է Յուրի Շատունովը

 

Ռուս երգիչ, «Ласковый май» խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովը մահացել է 48 տարեկան հասակում։ Այս մասին Lente.ru-ին հայտնել է Արկադի Կուդրյաշովը։ Նրա խոսքով՝ արտիստը  սրտի կաթված է ստացել։


«Այս գիշեր, շտապօգնության մեքենայում, Յուրայի սիրտը կանգ առավ», - ասել է Արկադի Կուդրյաշովը:


Յուրի Շատունովը ծնվել է 1973թ.–ին։ Նա իր մանկության տարիներն անցկացրել է մանկատանը՝ ծնողները ամուսնալուծված են եղել, իսկ մայրը մահացել է, երբ Շատունովը 11 տարեկան է եղել։ Մանկատանը նա հանդիպել է Սերգեյ Կուզնեցովին, ով սիրողական խմբակի ղեկավարն էր. այդ պահից սկսվեց «Ласковый май» խմբի պատմությունն ու Շատունովի կարիերան։

Previous Post Next Post