Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի
Կուլեբան հայտարարել է, որ եթե նույնիսկ դադարեցվի Կիևին արևմտյան զենքի
մատակարարումը, իր երկիրը կշարունակի դիմակայել Ռուսաստանին և «կպայքարի
բահերով»։ Այս մասին հայտնում է gazeta.ru։
«Եթե մենք զենք չունենանք, լավ, ուրեմն կկռվենք
բահերով, բայց մենք կպաշտպանվենք, քանի որ այս պատերազմը պատերազմ է մեր գոյության
համար», - ասել է Կուլեբան:
Նա ընդգծել է, որ որքան շուտ Ուկրաինան զենք ստանա,
այնքան ավելի մեծ օգնություն կլինի երկրի համար։ Եթե զենքն ուշ ուղարկվի,
Կիևը միևնույն է կասի «շնորհակալություն», բայց շատ բան կկորի, և շատ
մարդիկ կմահանան, պնդել է դիվանագետը։