Telegram մեսենջերը գործարկել է վճարովի Premium
բաժանորդագրություն, որն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել լրացուցիչ
հնարավորություններից: Դրա արժեքը կկազմի ամսական 449 ռուբլի, մինչդեռ ինքը՝
մեսենջերը կմնա անվճար, ասվում է Telegram-ի պաշտոնական բլոգում։
«Telegram-ը շարունակում է կտրուկ աճել, և շատ
օգտատերեր հարցնում են, թե ինչպես կարող են աջակցել մեր թիմին: Այսօր մենք
գործարկում ենք Telegram Premium-ը, բաժանորդագրություն, որով կարող եք աջակցել
Telegram-ի հետագա զարգացմանը և օգտվել լրացուցիչ հնարավորություններից»,- նշվում
է հաղորդագրության մեջ։
«Telegram-ին բաժանորդագրվելուց հետո հավելվածի
գրեթե բոլոր սահմանաչափերը կրկնապատկվում են: Բաժանորդները կկարողանան վերբեռնել
մինչև 4 ԳԲ ֆայլեր, ֆայլեր ներբեռնել առավելագույն արագությամբ, ուղարկել
եզակի ստիկերներ և արձագանքներ, օգտագործել լրացուցիչ գործիքներ՝ չաթերը
կառավարելու համար և ստանալ բազմաթիվ այլ օգուտները»,- նշվում է հաղորդագրության
մեջ։
Միևնբույն ժամանակ ընկերությունը շեշտել է, որ
Telegram-ի գոյություն ունեցող բոլոր գործառույթները մնում են անվճար բոլորի
համար: