Սեքսի մասին հնարավորինս ցենզուրային անեկդոտների TOP 5-ը


1. – Դե խոստովանիր, - սեքսից հետո ասում է ամուսինն իր կնոջը – այս անգամ կրկի՞ն ձև էիր թափում:
- Ոչ, այս անգամ ես իսկապես քնած էի:

2. Ամուսինը պառկած է բազմոցին և թերթ է կարդում: Խոհանոցից գալիս է կինն ու ասում.
- Տանը մթերք չկա, մի հատ խանութ գնա:
- Դա տղամարդու գործ չի, - պատասխանում է ամուսինը:
- Դե, ուրեմն, հանվիր ու գնա ննջասենյակ:
- Այ քեզ բան, կատակ էլ չի կարելի անել, ասա, ո՞ր խանութը գնամ:

3. Տղամարդը սեքսապաթոլոգի մոտ: Բժիշկը հարցնում է.
- Դե, և ի՞նչ սեռական այլասերվածությամբ եք տառապում:
- Ինչ եք ասում, բժիշկ ջան, ես այն վայելում եմ:

4. Հանդիպում են երկու ընկերուհիներ: Մեկն ասում է մյուսին.
- Իմ ամուսինը մի գիշերվա մեջ նույնիսկ 6 անգամ է կարող...
Մեկ շաբաթ անց, հանդիպում են նրանց ամուսինները.
- Լսիր, ինչպե՞ս է քո մոտ մեկ գիշերվա մեջ 6 անգամ ստացվում: Կինս ինձ տանջամահ արեց...
- Բանի տեղ մի դիր, ընկեր ջան, ինքն ընդամենը գնալ-գալերն ա հաշվում: 

5. Տղան աղջկա հետ անկողնում պառկած, ամուսնական առաջին գիշեր. նորաթուխ ամուսինը հարցնում է.
- Սիրելիս, ինձանից առաջ դու տղամարդ ունեցե՞լ ես:
- Ոչ, սիրելիս:
- Իսկ ես ունեցել եմ...