«Բա սրա համար էին՞ք հեղափոխություն անում, նույն Սերժի ժամանակներ ա...». Օպերայի տարածքում ոստիկանները հարձակվել են բողոքի ակցիայի մասնակիցների վրա, 16 անձ բերման է ենթարկվել | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օպերայի հարակից սրճարանների քանդման աշխատանքների պատճառով լարված իրավիճակ է ստեղծվել։ Մարդիկ պահանջում են հանդիպում քաղաքաքապետ Հայկ Մարությանի հետ։

Սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցներն ի նշան բողոքի փակեցին Մաշտոցի պողոտան, ինչից հետո ոստիկանները հարձակվեցին ու բռնի ուժով փորձեցին հեռացնել նրանց։

Քաշքշոցի հետևանքով քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։
Բողոքի ակցիայի մասնակիցներին փողոցից դուրս բերել չհաջողվեց, նրանք նստել են փողոցում, փակել երթևեկությունը։
«Մարդկանց զրկում են հանապազօրյա հացից, ինչ է կանաչապատում իրականացնեն։ Թող գնան Կոմայգին կանաչապատեն։ Բոլոր աշխատակիցները վարկեր ունեն։ Ոստիկանները աղջկաս գցել են գետնին, տեսեք քերծվածքները, ձեռքերը լրիվ արյունոտ են»,-բղավում էր ակցիայի մասնակից կանանցից մեկը։