Այսօրվանից սկսած Սյունիքում ջերմաստիճանը կհասնի մինչև +24-ի, Երևանում՝ +17-ի. Գագիկ Սուրենյան

Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված այսօրվանից սկսած օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ Սյունիքում հասնելով մինչև 24 աստիճանի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Հարավից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը այսօրվանից սկսած Սյունիքի հովտային գոտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից բնակավայրեր) ցերեկը կհասնի +20․․․+24, Տավուշի հովտային գոտում (Իջևան, Բերդ, Բագրատաշեն և հարակից բնակավայրեր) +20․․․+22, Արարատյան դաշտում և Երևանում +16․․․+17 աստիճանի»,-գրել է նա։


Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել նաև երեկ՝ տեղեկացնելով, որ սկսում ենք ջերմ գարնանային շաբաթ։ «Մեզ սպասվում են 5 տաք և արևառատ օրեր»,-գրել է նա: