Արուս Տիգրանյանը` «Ֆուլ Հաուս 2»- ի նոր եթերաշրջանում. Առաջին կադրերը նկարահանման հրապարակից | Տեսանյութ

Եվս մի քանի օր եւ «Ֆուլ Հաուս 2»-ը կրկին էկրանին կլինի: Սիթքոմի նոր եթերաշրջանը կմեկնարկի մարտի կեսին: Այս մասին հայտնել է նախագծի պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը: Դերասանական կազմում արդեն իսկ փոփոխություններ կան: Այս եթերաշրջանում հեռուստադիտողը չի տեսնի Լիզային, որին մարմնավորում էր Շողեր Թովմասյանը:
«Ինչպես նշել էի մեր նախորդ զրույցում, այս եթերաշրջանում Կամոյի կերպարն ավելի ակտիվ կլինի: Մեր թիմին կմիանա Արուս Տիգրանյանը: Թե ինչ հերոսուհու կմարմնավորի, ավելի ուշ կմանրամասնեմ: Միայն ասեմ, որ կերպարը դրական է լինելու: Չի բացառվում, որ որոշ սերիաներում նաեւ ես խաղամ: Իմ մասնակցությունը կախված է կերպարային գծի զարգացումներից: Եթե կարիք լինի, կնկարահանվեմ»,-ասել է Մենչը: