Ուսուցիչը ծնողի հետ խոսում է՝ «աբիժնիկ ես» բառապաշարով, կամ էլ խփում է երեխային. Դաշտի դպրոցում 30-ից ավելի աշակերտներ լքել են դպրոցն ու պահանջում են նախկին տնօրենի վերադարձը | ՏԵՍԱՆՅՈՒԹ


Արմավիրի մարզի Դաշտ համայնքի միջնակարգ դպրոցն արդեն մի քանի ամիս է՝ ուսոիցիչներով ու ղեկավար կազմով պատուհաս են դարձել աշակերտների ու նրանց ծնողների գլխին: Իրենց քմահաճույքով դասերին ներկայացող որոշ ուսուցիչներ նոր բարքեր են սերմանում այս դպրոցում, առանց մանկավարժական ամոթի՝ վիրավորում երեխաներին ու նրանց ծնողներին:
Երեխաներն արդեն մի քանի ամիս է չեն ցանկանում դպրոց գնալ։ Ծնողները ստիպված նրանց գործերը հանել են գյուղի միակ դպրոցից ու տարել հարեւան գյուղի դպրոց։

Մարտի 1-ին այստեղ տնօրենի նոր մրցույթ էր հայտարարված։ Սակայն մրցույթը չի կայացել։ Ասում են դպրոցի ներկա տնօրենի պաշտոնակատարը ՝ Հրաչուհի Հայրապետյանը մեծ սիրտ է գտնվել ու չի ներկայացել մրցույթին, միայնակ չի ցանկացել պայքարել, քանի որ մյուս թեկնածու՝ Սուսաննա Նազարյանի թղթերը մարզպետարանում չեն ընդունել, կամ չեն ցանկացել ընդունել:
Մանրամասները՝ տեսանյութում.