Հիվանդանոցում մահացել է 38-ամյա ռուս հայտնի երգչուհի Յուլյա Նաչալովան | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս երգչուհի Յուլյա Նաչալովան այսօր մահացավ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցներն ու նրա մենեջերը։
«Մեկ ժամ առաջ մեր Յուլյայի սիրտը դադարեց բաբախել»,– Instagram–ում գրել է Նաչալովայի մենեջեր Աննա Իսաևան։

Նաչալովան հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 8-ին թարախային բորբոքման կասկածով, նա վնասել էր ոտքը։

Հիվանդանոցում նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Երգչուհուն միացրել էին թոքերի արհեստական շնչառության սարքին, և նա արհեստական կոմայի մեջ էր հայտնվել։
Նաչալովան 38 տարեկան էր դարձել այս տարվա հունվարին։