«Սուպեր մամա 3»-ն եմ նկարում. քաղաքապետարանի մուտքի աստիճաններին կայանած Նիվայի վարորդը բողոքի ակցիա է իրականացրել | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեւանի քաղաքապետարանի մուտքի աստիճանների վրա կայանած Նիվա մակնիշի ավտոմեքենայի վարորդը բողոքի յուրատեսակ ակցիա է իրականացրել: Վարորդը՝ Ռոմիկ Ջնդոյանը, արդեն տեղափոխվել է ոստիկանության բաժին: Նա հայտարարել է, որ այդկերպ փորձել է իր բողոքն արտահայտել Երեւանի քաղաքապետարանի որոշման դեմ:
Քաղաքացին Դավիթ Բեկ փողոցում ապօրինի շինություն ունի, որը քաղաքապետարանը պահանջել է ապամոնտաժել: Ռոմիկ Ջնդոյանը ասել է, թե «Սուպեր մամա 3»-ն է նկարում:
Ոստիկանները մեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ: Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում: