Հակառակորդը 66 մմ-անոց ականանետ է կիրառել Ակնայի հատվածում. ՊԲ-ն կորուստներ չունի. Սենոր Հասրաթյան

Մարտի 13-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ՝ Ակնայի հատվածում, ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը։
ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի խոսքով՝  հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է՝ կրակելով ականանետից։
«Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ»,- ասել է նա Tert.am-ի հետ զրույցում։ Հասրաթյանը հավելեց, որ հրադադարի խախտման արդյունքում:
Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն ունեցել։