Դուխներդ չգցեք. որոշման հրապարակումից հետո Քոչարյանն ասել է պաշտպաններին | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, որոշեց բավարարել Հատուկ Քննչական ծառայության միջնորդությունը՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների ներկայացրած գրավով ազատ արձակելու միջնորդությունը, այդ մասին քիչ առաջ հայտարարեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Այսպիսով,  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
Նշենք, որ ՀՔԾ-ն միջնորդել էր ևս 2 ամսով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ «Դուխներդ չգցեք», - որոշման հրապարակումից հետո Քոչարյանն ասել է պաշտպաններին: