Մանկապղծության մեջ մեղադրվելու սկանդալից հետո Մայքլ Ջեքսոնի արձանը հեռացվել է բրիտանական թանգարանից | լուսանկարներ

Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի արձանը հեռացվել է Մեծ Բրիտանիայի Ֆուտբոլի ազգային թանգարանից, ինչը տեղի է ունեցել հանգուցյալ աստղի հասցեին մանկապղծության վերաբերյալ մեղադրանքների ֆոնին:

Ինչպես նշում է CNN-ը, Ջեքսոնի արձանը Մանչեսթերում գտնվող թանգարանում ցուցադրված էր 2014թ. ի վեր: Երկու մետրանոց արձանը պատվիրել էր «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Մոհամեդ ալ Ֆայեդը, որը ծանոթ էր երգչի հետ ու նրան իր ընկերն էր համարում: Արձանը սկզբում տեղադրված է եղել Craven Cottage խաղադաշտում, սակայն Ալ Ֆայեդի մահից հետո այն տեղափոխվել էր թանգարան:
Պարբերականը հիշեցնում է, որ վերջերս ներկայացվել է Leaving Neverland վավերագրական ֆիլմը, որում Ուեյդ Ռոբսոնն ու Ջեյմս Սեյֆչաքը պատմել են՝ ինչպես են երեխա ժամանակ Ջեքսոնի կողմից տևական ժամանակ սեռական բռնության ենթարկվել:

Տուժածներն այնպիսի սկանդալային մանրամասներ են պատմել, որ Ջեքսոնի դեմ որոշ երկրներում և քաղաքներում բոյկոտի արշավ է սկսվել:

Սակայն նրա ընտանիքը դատապարտել է ֆիլմը՝ նշելով, որ դա աստղի նկատմամբ «հետմահու Լինչի դատաստան» է: Բացի այդ, Ջեքսոնի ընտանիքը հայց է ներկայացրել ֆիլմը նկարահանած HBO հեռուստաալիքի դեմ:

Ջեքսոնի երկրպագուները բողոքի ակցիա են անցկացրել ֆիլմի ցուցադրության դեմ:

Հայտնի է, որ 2009թ. մահացած երգչի դեմ մանկապղծության վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացվել, սակայն Ջեքսոնը մինչ մահանալը պնդել է, որ անմեղ է:
 Image result for Michael Jackson statue removed from museum
Image result for Michael Jackson statue removed from museum
Image result for Michael Jackson statue removed from museum