Եկող ամսվանից ԱԺ աշխատակազմում բոլոր ուշացողնե­րի կամ աշխատանքից շուտ հեռա­ցողների աշխատավարձից պա­հումներ կարվեն

«ԱԺ աշխատակիցներին նոր փորձություն է սպասվում: Ամենայն հավանականությամբ, եկող ամսվանից բոլոր ուշացողնե­րի կամ աշխատանքից շուտ հեռա­ցողների աշխատավարձից պա­հումներ կարվեն: 

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը զգուշացրել է, որ կարող են ուշանալ ընդամենը 15 րոպե, ամենաուշը առա­վոտյան 9:15-ին պետք է աշխատավայրում լինեն և հեռանան երեկոյան 6-ից հետո, եթե ոչ, պետք է զեկուցագրեր գրեն՝ հիմնավորելով պատճառները, հակառակ դեպքում պահումներ կարվեն: Թե ինչ չափով, դեռ չեն որոշել: 
Ինչպես հայտնի է, աշխատակազմը մուտք է գործում հատուկ քարտերով, և ֆիքսվում է դուրս գալու և մտնելու ժամը»,-գրում է «Հրապարակ» թերթը: