Սամվել Ալեքսանյանը համաձայնել է ապամոնտաժել Օպերայի տարածքում գտնվող իր սրճարանը. Կենտրոնի համայնքապետ | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանը համաձայնել է ապամոնտաժել Օպերայի տարածքում գտնվող իր սրճարանը: Նրա խոսքով՝ Ալեքսանյանը նույնիսկ խոստացել է ներդրումներ անել և բարեկարգել տարածքը:
Ի դեպ, Վ. Մնացականյանը տեղեկացրեց, որ արդեն ապամոնտաժվել է Ալեսքանյանին պատկանող սրճարանը և տարածքից հեռացվել են տնակները: