Թե ինչ տեղ կտան Հայաստանին եվրատեսիլքում՝ հեչ էական չի, դա տնային տնտեսուհիների ճաշակի համար նախատեսված չալպտուրիկ թամաշայա. Քրիստ Մանարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներկայիս եվրոտեսիլքից ավելի անլուրջ, սուտի ու գլամունդռիկ երաժշտական փարթի դժվար ա պատկերացնել, թեև ժամանակին լավ բաներ էնտեղ մեկ-մեկ սպրդում էին:
Իսկ հիմա 90 տոկոսի դեպքում հնարավոր չի նույնիսկ հասկանալ, թե ով ինչ երկիր ա ներկայացնում, որովհետև ոնց որ բոլորը նույն ինկուբատորից դուրս թռած լինեն՝ կատարյալ էստրադային գլոբալիզացիա, կեղծ արժեքների հրավառություն, էլ չասեմ էն թրաշով կալբասի մասին…
Ես դա վաղուց չեմ նայում ու էլ երբեք չեմ էլ նայի:
Բայց Սրբուհու երգն ու կատարումն ուրիշ են, գրեթե՝ անթերի, ավելի ճիշտ՝ աննման: Ու թեև էս երաժշտությունը հեչ իմը չի, բայց իսկապես ի սրտե շնորհավորում եմ մեր տաղանդաշատ երգչուհուն նման ձեռքբերման համար, ուղղակի ընտիր ա:
Ջեյմս Բոնդի ստեղծագործական խումբը խելք ունենա՝ որպես իրենց հաջորդ ֆիլմի հիմնական սաունդթրեք հենց սա կվերցնի:
Իսկ թե ինչ տեղ կտան Հայաստանին եվրատեսիլքում՝ հեչ էական չի, դա տնային տնտեսուհիների ճաշակի համար նախատեսված չալպտուրիկ թամաշայա: Սրբուկ, ապրես, քո մատուցմամբ էս երգն արդեն հաղթանակ ա: