Տատիկը միացնում է հեռուստացույցը ու տեսնելով քեզ խորը շունչ է քաշում ու շատ ցածր ձայնով ասում. «Աստված իմ, այս ապուշը հիմա էլ քաղաքականություն մտավ». Վազգեն Սաղաթելյան

Ինձ թվում է, Լուլուի ոչ ադեկվատ պահվածքի պատճառը ոչ միայն իր ինտելեկտուալ համեստ ունակություններն են, այլ նաև կոմպլեքսները։ Հըլը պատկերացրեք ինչ բարդ ա 15 տարի լինել ֆեյք Նազենի Հովհաննիսյան։ Միշտ ու ամեն ինչում զիջել իրան։ Ամեն օր լսել Նազենիի գերազանց հայերենը ու հիշել դպրոցի դասատուին, ով անվանում էր քեզ մարտնչող ապուշ։ Նայել կինո՝ կրկին տեսնել նրան։ 
Առաջին ալիքով, Արմենիայով, ամեն տեղ տեսնել Նազենիին ու գնալ Կենտրոն TV վարելու առավոտյան ծրագիր, որը նույնիսկ Ծառուկյանը չի դիտում։ Ու տենց ամեն օր, տարիներ շարունակ։
Մի պահ պատկերացրեք։ Ամեն վայրկյան ապրել էն մտքով, որ երբեմնի ընկերուհիդ քեզանից լավն ա, քեզանից խելացի, սիրունն ու հաջողակը։ Էն մուլտֆիլմերի պես, որ փոքր քույրը չարացած է լինում ավագ քրոջ ու ողջ աշխարհի վրա։ Ու մեկ էլ գալիս է պահը, երբ դու կարաս առաջ անցնես։ Մտնես քաղաքականություն, պատգամավոր դառնաս։ Ու էդ ժամանակ բոլորը կհասկանան ով ով է։ Ինչ Նազենի, թող վարի իր հաղորդումները, դու այսուհետ ՊԱՏԳԱՄԱՎՈՈՈՈՐ ես, քաղաքական էլիտայի մասնիկ, Լուլու չես է, տիկին Բադալյան ես։ Հիմա ո՞վ ա թիվ մեկը, հը՞, ջոկեցի՞ք հիմա ով ումից հետոյա, արա։

Միայն թե ինչ֊որ տեղ, Երևանի թաղամասերից մեկում, իր տանը նստած ձիգ կեցվածքով, միշտ կոկիկ հագնված մի տատիկ միացնում է հեռուստացույցը ու տեսնելով քեզ խորը շունչ է քաշում ու շատ ցածր ձայնով ասում. 《Աստված իմ, այս ապուշը հիմա էլ քաղաքականություն մտավ》։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: