Առաջին անգամ համանախագահներն անում են հայտարարություն, որն ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությանը:
Շարմազանովի խոսքով՝ այն ապացուցում է, որ մեր դիրքերը թուլացել են ԼՂ բանակցային գործընթացում:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին:

Կարդացի Մինսկի խմբի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք.
ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:
բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:
գ. Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:
դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:
ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում:
Սա ակնհայտ է:
Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին»: