Հրապարակվել է ռուսական կուրացնող նոր՝ «Ֆիլին» տեսողա-օպտիկական միջամտությունների կայանի փորձարկումների տեսանյութը | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է «Ֆիլին» տեսողա-օպտիկական միջամտությունների կայանի փորձարկումների տեսանյութը:
Ինչպես հաղորդվում է, գիշերային ժամերին և մթնշաղի ժամանակ համալիրը չեզոքացնում է նշանառությունը, հեռաչափերը, գիշերային տեսողության սարքերը և հակատանկային ղեկավարվող հրթիռների ուղղորդման համակարգերը մինչև 5 կմ հեռավորությամբ:
Նախ նավում միացվում է հզոր լուսարձակի նման սարքը, որից հետո այն դնում են համապատասխան ռեժիմի վրա, որը կարող է կուրացնել հակառակորդին, հալյուցինացիաներ առաջացնել թշնամու զինվորների մոտ և շարքից հանել հակառակորդի սարքավորումները:
Ինչպես աղբյուրը նշում է, համակարգն արդեն տեղադրվել է ռուսական նավատորմի որոշ նավերում: «Ֆիլին» կայանը մշակել է «Ռոստեխ» ընկերությունը: Այն ունակ է հակառակորդին կուրացնել մինչև 2 կմ հեռավորության վրա: Ի դեպ, կայանի ազդեցությունը ժամանակավոր է, տեսողությունը հետագայում վերականգնվում է: