Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ժամանել է Արցախ. դիմավորել է Բակո Սահակյանը | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին: Արցախ է ժամանել նաեւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վաղը՝ մարտի 12-ին, Արցախի Հանրապետությունում կայանալու է Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: