Գիտես քանի մարդ է քեզ անիծում ու քանի երեխայի հաց ես կտրում՝ Սուպեր Կարա. բողոքի ակցիայի մասնակից | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օպերայի հարակից սրճարանների քանդման աշխատանքների պատճառով վաղ առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել։ Մարդիկ պահանջում են հանդիպում քաղաքաքապետ Հայկ Մարությանի հետ։

Իրավիճակն ավելի սրվեց երբ քաղաքապետ Հայկ Մարությանը իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Սիրելի երևանցիներ: Այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը` ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լիելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը:
Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը»:
Ցուցարարները հակադարձում են. «Բոլորի անունից իրավունք չունեք խոսելու, գիտեք քանի մարդ է Ձեզ անիծում ու քանի երեխայի հաց ես կտրում՝ Սուպեր Կարա: Մարդկանց զրկում ես հանապազօրյա հացից, ինչ է կանաչապատում ես իրականացնեն։ Գնա Կոմայգին կանաչապատի։ Բոլոր աշխատակիցները վարկեր ունեն, ովա փակելու այդ վարկերը »,- ասել են ակցիայի մասնակիցները։