«Դոն Պիպո»-ն կրկին բերման է ենթարկվել

Մարտի 7-ին ոստիկանությունը բերման է ենթարկել Արթուր Ասատրյանին (հայտնի «Դոն Պիպո» անվամբ), հայտնում է Առաջին Լրատվականը:
Աղբյուրի փոխանցմամբ` նա միայնակ չի շրջել, այլ եղել է խմբով, հնարավոր է՝ թիկնազորով:
Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 16-ին Արթուր Ասատրյանը` Դոն Պիպոն, կալանավորվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով՝մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձերի առևանգումը և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝մի խումբ անձանց կողմից հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը:



2018-ի սեպտեմբերի 20-ին նա ազատ էր արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց: