Հյուսիս-արևելյան սահմանագոտում պետական սահմանը խախտած ադրբեջանցի է հայտնաբերվել

Մարտի 16-ին՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում՝ N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախաձգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։
Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժ օգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։