Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գործադիրը ընդունեց քաղաքացու օրը նշանակելու մասին որոշման նախագիծը: Այսպիսով՝  ըստ «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքերում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, որպես  Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը: