ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերն «անընդունելի» են. Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը, նշել է, որ դա «անընդունելի» է, գրում է minval.az-ը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դա անընդունելի է ու  հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- Բաքվում միջազգային համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է նա:
Ալիևն իր խոսքում հիշեցրել է, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ևս դեմ են հանդես եկել ձևաչափի փոփոխմանը»:

«Բանակցությունները պետք է արդյունավետ, այլ ոչ թե լինելու համար լինեն»,-ասել է Ալիևը:

Անդրադառնալով ստատուս-քվոյին՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ դա «անընդունելի» է և որ ստատուս-քվոն պետք է փոխվի: