Էլ հասարակական զուգարան կար, էլ ամեն կողմից լսվող անճաշակ երաժշտություն... ով էլ աշխատանք է կորցրել՝ նորը կգտնի. երևանցիները՝ սրճարանների ապամոնտաժման մասին | Տեսանյութ

Վաղ առավոտից վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Աշխատանքներին հետևում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Տարածքում ոստիկաններ են հավաքված, իսկ սրճարանների աշխատակիցները, ովքեր երեկ բողոքի ակցիա էին իրականացնում, թույլ չէին տալիս, որ քանդեն սրճարանները, դեռ տարածքում չեն։

Տեղանքով անցնող երևանցիներն իրենց կարծիքն են հայտնել վերջին երկու օրերի ամենթեժ թեմայի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում.