Սարդարապատում նշվեց Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը

Սարդարապատի հուշահամալիրում նշվում է Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադրման 101-ամյակը:
Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Սարդարապատ է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Գարեգին Բ կաթողիկոսը, կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ:
Հայաստանն այսօր նշում է Առաջին Հանրապետության հռչակման 101-ամյակը: 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայերի համար դժվարին ժամանակահատվածում և գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։