Ուղղաթիռով Եղեգնաձորից ծանր վիճակում Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ տեղափոխված 15-ամյա տղան գիտակցության է եկել, կյանքին վտանգ չի սպառնում | Տեսանյութ

Օրեր առաջ Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում դպրոցականների միջև վեճ ու ծեծկռտուք էր տեղի ունեցել, որի հետեւանքով երեխաներից մեկը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել: Նրան ուղղաթիռով տեղափոխվել էին Երեւան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ:
Առաջին Լուրերի հետ զրույցում՝ բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանն ասաց. «15-ամյա տղան ստացել էր գանգուղեղային վնասվածք, տեղափոխվել էր Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին բուժ.օգնություն, կատարվել էր ինտուբացիա, միացվել էր արհեստական շնչառություն, որից հետո ուղղաթիռով տեղափոխվել էր Երևան:
Նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ, ձախ ակնակապճի ստորին պատի կոտրվածք, ձախակողմյան հեմոսինուս, թոքերի ինֆիլտրացիա: Բժշկական կենտրոն ընդունվելիս երեխայի ընդհանուր վիճակը գնահատվել էր շատ ծանր: Ինքնազգացողությունը հիմա լավ է, տրամադրությունը՝ նույնպես»:

Մանրամասները՝ տեսանյութում