Սիրուշոյի համար 1-ին տեղում ընտանիքն է, երեխաները. հպարտանում եմ նրա գործունեությամբ. Լևոն Քոչարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Լևոն Քոչարյանն Արսեն Հայթյանի հեղինակային «ԲառCode» հաղորդաշարի շրջանակում պատմել է այս սպորտաձևում գրանցված հաջողությունների, Դեն Բիլզերյանի հետ ծանոթության և իր ու Սիրուշոյի ընտանեկան կյանքի մասին։ Խոստովանում է, որ հայտնի արտիստի հետ ամուսնությունն այնքան վատ չի, որքան կարող է թվալ։


«Հաճախ համատեղում ենք ընտանեկան կյանքն, աշխատանքն ու հանգիստը։ Սիրուշոյի համար առաջին տեղում ընտանիքն է, երեխաները։ Ես հպարտանում եմ իր գործունեությամբ ու լավ եմ ինձ զգում», – նշում է նա։