Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե, 2008-ից սկսած ես բիզնեսով եմ զբաղվում. Լևոն Քոչարյան

Ես գտնում եմ, որ մեղադրանքը կոնկրետ անձնական վրեժխնդրություն է եւ բնականաբար այն, ինչ հայրս է ասում, մեր պաշտպաններն են ասում, բոլորս համամիտ ենք, այդ ամեն ինչը տեսնում ենք, բազում փաստեր են եղել, որոնք ապացուցել են մեր տեսակետը: Այս մասին այսօր դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ով եկել էր ներկա գտնվելու հոր դատավարությանը:
Լեւոն Քոչարյանը նշեց, որ անկեղծ հույս ունի ու շատ ուրախ կլինի, եթե բաց արդար դատավարություն լինի:

Անդրադառնալով հարցին, թե որտեղի՞ց իրեն այդքան գումար «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու համար, Քոչարյանը պատասխանեց. «2008-ից սկսած ես զբաղվում եմ Հայաստանում բիզնեսով: Եղբայրս ավելի շուտ է սկսել զբաղվել: Եթե կգտնեն, որ ինչ-որ բան սխալ է, ամեն ինչի համար պատրաստ եմ պատասխան տալ: Ես միլիարդատեր չեմ: Միլիոնատեր՝ միգուցե, եթե ինչ-որ ակտիվների արժեքներ հաշվի առնես»: