ՀԱՊԿ գլխավորի քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Ստանիսլավ Զասի թեկնածությունը. նա կպաշտոնավարի 2020-ի հունվարի 1-ից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների խորհուրդը ներկայացրել է Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին չորեքշաբթի անցկացվող ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ղրղզստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Չինգիզ Այդարբեկովը:

«Առաջարկի համաձայն՝ Զասը պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները պետք է ստանձնի 2020-ի հունվարի 1-ից», -ասել է նախարարը:
«Զասի նշանակման հարցով որոշում կընդունվի աշնանը կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստում», -հայտնել են կազմակերպությունից:

Հիշեցնենք, որ այսօր Բիշքեկում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստը: