ՀՊՏՀ նախկին ռեկտորի նկատմամբ քրգործ է հարուցվել․ Կորյուն Աթոյանը կասկածվում է մոտ 400 մլն դրամ վատնելու մեջ

ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է Առաջին Լուրերը, ըստ քրգործի՝ Կորյուն Աթոյանը, 2011-2018 թվականներին ռեկտորի պաշտոնական դիրքն օգտագործելով, վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար՝ 350-400 մլն դրամ: